Լողավազան

Վայելե՛ք Ձեր հանգիստը հյուրանոցի փակ, ջեռուցվող լողավազանում: Լողավազանի երկարությունը 11 մետր է, լայնությունը` 6 մետր : Ձմռանը լողավազանը տաքացվում է, իսկ ամռանն իդեալական տարբերակ է շոգից պատսպարվելու համար` վայելելով դեպի անտառ տեսարանը: Լողավազանին կից կա նաև ջակուզի, բար և շոգեբաղնիք։ Լողավազանը և ջակուզին ֆիլտրվում են ծովի աղով։ Լողավազանը բաց է ամեն օր ժամը 08:30-ից 22:30-ը:

ՍՊԱ

Հյուրանոցում կա գործող ՍՊԱ, որտեղ կարող եք վայելել դեմքի և մարմնի խնամքի մի շարք պրոցեդուրաներ: ՍՊԱ-ում օգտագործվում են բարձրակարգ խնամքի պարագաներ, որոնք հնարավորություն են տալիս լիովին վայելել հանգիստը:
ՍՊԱ-ի գործող պրոցեդուրաներից են․

– Կորեական մերսում
– Հակացելյուլիտային վակուում,
– Լիմֆոդրենաժային մերսում,
– Տաք քարերով մերսում,
– Գուաշայով դեմքի մերսում,
– Սքրաբբինք

ՍՊԱ-ից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես պայմանավորվել։

Մարզասրահ

Առողջ հոգի` առողջ մարմնում։ Վայելե՛ք Ձեր հանգիստը և միաժամանակ մարզվեք։
Հյուրանոցն առաջարկում է ժամանակակից կահավորված մարզասրահ, որտեղից կարող են օգտվել հյուրանոցում ապրող հյուրերը:
Նույնիսկ ամենապահանջկոտ մարզիկը կգտնի այստեղ իրեն անհրաժեշտ ցանկացած մարզասարք։
Մարզասրահում կան բարձրորակ պրոֆեսիոնալ մարզասարքեր տարբեր տեսակի վարժանքների համար։ Մարզասրահը բաց է ամեն օր ժամը 08:30 -ից 22:30-ը:

Շոգեբաղնիք

Հյուրանոցն առաջարկում է երկու շոգեբաղնիք և տաքացվող ջրով լի տակառ ՝ անտառի սրտում։ Առաջին շոգեբաղնիքը գտնվում է լողավազնին կից տարածքում։ Երկրորդ շոգեբաղնիքը տաքացվում է փայտով և գտնվում է անտառում։ Շոգեբաղնիքի կողքին առկա է բացօթյա` տաքացվող ջրով տակառ ՝ որտեղ կարող եք լիարժեք վայելել անտառային բնությունը։ Դրսի շոգեբաղնիքի ներսում առկա են` լոգախցիկ և անհրաժեշտ խնամքի պարագաներ:
Ամրագրելու համար պետք է նախապես տեղեկացնել հյուրանոցի ընդունարանին։