ՃԱՇԱՑԱՆԿ

ԴիլիՋազ ռեստորանն ունի բացօթյա և փակ սրահները, որտեղ կարող եք անցկացնել Ձեր միջոցառումները։ Մեզ մոտ գործում է հայկական և եվրոպական խոհանոց։ Ունենք բավականին հարուստ և բազմազան խմիչքների տեսականի և փոքրիկ անկյուն՝ հագեցած հայկական և արտասահմանյան գինիների տեսականիով։ Ռեստորանում են անցկացվում նաև մեր ջազ երեկոները։ Մեր ռեստորանը գործում է անկախ հյուրանոցից և մեր դռները բաց են բոլոր հյուրերի համար։

Նախաճաշ

Նախաճաշը համարվում է օրվա ամենակարևոր կերակուրը, ուստի մեր ռեստորանը միջազգային ուտեստների հետ միասին առաջարկում է հատուկ հայկական ուտեստների լիարժեք նախաճաշ: Բաղադրիչներ – թարմ և տեղական, կաթնամթերք ՝ պանիր, մածուն, կաթ և սերուցք: Մենք ունենք նաև տեղական մուրաբա, հրուշակեղեն, մրգեր , թխվածք, թարմ քամած հյութեր, սուրճ և թեյ:

Ընթրիք

Դիլիջազ հյուրանոցում ընթրիքը օրվա ամենասպասված ժամանակն է: Մեր տաղանդավոր խոհարարը առաջարկում է միջազգային ուտեստների ընդարձակ տեսականի տարածաշրջանի լավագույն խոհանոցում: Ռեստորանը հագեցած է նաև գինիների լայն տեսականիով, որը կհամընկնի ցանկացածի ճաշակին: Մինչ հյուրերը կվայելեն իրենց ընթրիքը մեկ գավաթ գինով, երեկոն կուղեկցվի կենդանի ջազ երաժշտությամբ, տարբեր հայտնի կատարողների կողմից: Դիլիջազ ռեստորանում հնարավոր է ընթրել ինչպես փակ, այնպես էլ բացօթյա հատվածներում: Մեր ռեստորանը բաց է բոլոր հյուրերի համար, որոնք ճանապարհորդում են Դիլիջանում: